ԱՄՆ-ն մաքսատուրքեր կսահմանի ճապոնական և հարավկորեական ապրանքների վրա
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օգոստոսի 1-ից Վաշինգտոնը 25 տոկոսի չափով միասնական մաքսատուրք կսահմանի ամերիկյան շուկա ներմուծվող ճապոնական և հարավկորեական ծագում ունեցող բոլոր ապրանքների համար։
«Մենք պետք է վերջ դնենք այս երկրների սակագնային և ոչ սակագնային արգելքների պատճառով առաջացած առևտրային դեֆիցիտին։ Հետևաբար, մենք 25 տոկոս սակագին ենք սահմանում բոլոր ներմուծվող ապրանքների վրա», - ասվում է երկու ասիական երկրների ղեկավարներին ուղղված նամակներում։
ԱՄՆ նախագահը նամակների տեքստերը հրապարակել է TRUTH Social սոցիալական ցանցի իր էջում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)