Թեհրանը Մոսկվայի և Պեկինի աջակցության կարիքը չունի․ Փեզեշքիան
Աշխարհ
Իրանը չի պատրաստվում օգնություն խնդրել Ռուսաստանից և Չինաստանից՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ պատերազմի դեպքում։ Այս մասին ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշքիանը։
Նրա խոսքով՝ Իրանը Մոսկվայի և Պեկինի աջակցության կարիքը չունի, քանի որ նրա հզորությունը բավարար է իրեն պաշտպանելու համար։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով իրանական աղբյուրներին , հայտնել էր, որ Իրանը ցանկանում է ավելի շատ օգնություն ստանալ Ռուսաստանից Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ հակամարտության հարցում: Սակայն, թե ինչպիսի աջակցություն է քննարկվում, հայտնի չէ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)