Զապորոժիեի ԱԷԿ-ի միջուկային անվտանգության իրավիճակը մնում է անկայուն. Գրոսի
Աշխարհ
Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի (ԶԱԷԿ) միջուկային անվտանգության իրավիճակը մնում է անկայուն՝ արտաքին էներգամատակարարման խոցելիության և մարտական գործողությունների շարունակման պատճառով: Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի առջև ելույթում:
«Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային անվտանգության իրավիճակը մնում է անկայուն. յոթ աշտարակներից վեցը լիովին կամ մասնակիորեն վնասված են: ԶԱԷԿ-ի արտաքին էներգամատակարարման վիճակը մնում է չափազանց խոցելի», – մեջբերում է Գրոսիի խոսքն ԱԷՄԳ մամուլի ծառայությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)