Թուրքիան՝ Իրանի վրա հարձակման ժամանակ իր օդային տարածքն օգտագործելու մասին
Աշխարհ
Տարբեր շրջանակներում շրջանառվող պնդումները, թե Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակմանը մասնակցած ամերիկյան կործանիչներն օգտագործել են Թուրքիայի օդային տարածքը, ապատեղեկատվություն են։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության հայտարարության մեջ։
Նշվում է, որ ինչպես Թուրքիայի օդային տարածքը չի օգտագործվել Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների ժամանակ, այնպես էլ այն բացարձակապես չի օգտագործվել Միացյալ Նահանգների կողմից Իրանում գտնվող միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելիս։
Նշվում է նաև, որ վերոնշյալ ռմբակոծիչները հարվածից հետո վերադարձել են ԱՄՆ տարածք նույն երթուղով՝ Կրետե կղզու հարավով, վառելիքով լիցքավորվելուց հետո։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)