Ադրբեջանում հայտարարել են՝ ցանկանում են ԵՄ-ի հետ էներգետիկ գործընկերություն հաստատել
Ադրբեջան
Ադրբեջանը հետաքրքրված է Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների հետ նոր էներգետիկ գործընկերության հաստատմամբ։ Այս մասին Hospodarske noviny-ին տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով՝ Բաքուն ներկայումս ուղղակիորեն գազ է մատակարարում ութ եվրոպական երկրների։ Միևնույն ժամանակ, ադրբեջանական վառելիք ստացող ԵՄ երկրների ընդհանուր թիվը հասնում է 12-ի։
«Մենք բազմիցս ապացուցել ենք, որ հուսալի գործընկեր ենք։ Բացի այդ, գազի և էներգետիկայի ոլորտում համագործակցությունը տեղի է ունենում՝ առանց որևէ քաղաքական ենթատեքստի։ Սա բացառապես առևտրային հարց է», - նշել է պաշտոնյան։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան