Մենք կայսեր կարիք չունենք․ Լուլա դա Սիլվան՝ Թրամփին
Աշխարհ
Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան հայտնել է՝ աշխարհն այլևս կայսեր կարիք չունի՝ մեկնաբանելով BRICS-ի երկրների դեմ լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի սպառնալիքները: Հաղորդում է France 24-ը։
«Մենք կայսեր կարիք չունենք», - հավելել է նա:
Սպիտակ տան դիրքորոշմանը ծանոթ աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ Թրամփի վարչակազմն առայժմ չի ծրագրում անհապաղ լրացուցիչ 10 տոկոս սակագներ սահմանել BRICS-ի երկրների ապրանքների համար, սակայն կարող է դա անել, եթե համարի, որ առանձին պետություններ «հակաամերիկյան» քաղաքականություն են վարում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ