Ջրհեղեղը քանդել է Նեպալը և Չինաստանը միացնող կամուրջը․ 18 մարդ անհետ կորել է
Աշխարհ
Նեպալի հյուսիսում հուլիսի 8-ի առավոտյան հզոր ջրհեղեղը ոչնչացրել է երկիրը Չինաստանի հետ կապող Միտերի կամուրջը, հաղորդում է The Kathmandu Post-ը։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ Ռասուգադի սահմանային անցակետի տարածքում անհետ կորած է համարվում 18 մարդ։ Նրանց թվում է երեք ոստիկան, ինը տեղացի բնակիչ և վեց Չինաստանի քաղաքացի։
Ոստիկանության տվյալներով՝ ջրհեղեղը տեղի է ունեցել չինական կողմում տեղացած ուժեղ անձրևների պատճառով։ Հոսքը ոչնչացրել է տեղական մաքսային գրասենյակի տարածքը և տարել ինը բեռնարկղ։ Մի քանի մարդ փրկվել է, սակայն ջրի բարձր մակարդակը բարդացնում է որոնումները։
Տուժել են նաև Թիմուրե շրջանում գտնվող էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանը և Ռասուգադիի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը։ Վնասվել է նաև միջադեպի վայր տանող Պասանգ-Լհամու մայրուղու մի հատված, ինչը դժվարացնում է փրկարարական սարքավորումների մատակարարումը։
Իշխանությունները խնդրել են բնակիչներին զգոն լինել, քանի որ ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)