Նշվել է երկու սցենար, որոնց դեպքում Իսրայելը կվերսկսի հարվածները Իրանին
Աշխարհ
Իսրայելի իշխանությունները քննարկել են Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը, եթե վերջինս վերսկսի միջուկային ծրագիրը, գրում Է Axios-ը՝ հղում անելով երկու իրազեկ աղբյուրների:
«Նեթանյահուն ցանկանում է Թրամփի հետ փոխըմբռնման հասնել ԱՄՆ-Իրան հետագա միջուկային բանակցությունների և հնարավոր սցենարների շուրջ, որոնց դեպքում արդարացված կլիներ հարվածների վերսկսումը», - հայտնել են իսրայելցի պաշտոնյաները: Առկա է երկու սցենար, որոնց դեպքում Իսրայելը կվերսկսի հարվածները Իրանին։
Սցենարներից մեկը կարող է լինել Իրանի փորձը Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի օբյեկտներից բարձր հարստացված ուրանի դուրսբերումը: Մեկ այլ առիթ կարող է դառնալ Թեհրանի կողմից միջուկային ծրագրի վերսկսումը, մասնավորապես, օբյեկտներում ուրանի հարստացման աշխատանքները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)