Իրանում պնդում են՝ Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցություններ չի խնդրել
Համաշխարհային Մամուլ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, թե Թեհրանը հանդիպում է խնդրել ամերիկացի բանակցողների հետ, հաղորդում է IRIB-ը։
«Մենք ամերիկյան կողմի հետ հանդիպման որևէ խնդրանք չենք ստացել», - ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը խնդրել է հանդիպում, և որ եթե բանակցությունները հանգեցնեն «թղթի վրա ինչ-որ բանի, լավ կլինի»։ Նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆի խոսքով՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները նախատեսված են հաջորդ շաբաթ (հուլիսի 14-20)։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)