Ադրբեջանի նախագահի օգնականը խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին
Ադրբեջան
Ադրբեջանական կողմը փորձում է պահպանել նորմալ հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Այս մասին սլովակական Hospodarske noviny հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով՝ Բաքուն ձգտում է երկկողմ հարաբերություններ ունենալ տարբեր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Իրանի և Իսրայելի հետ։ Նա նշել է, որ երկրի ղեկավարության շահերը տարբեր գործընկերային մոդելների որոնման վրա հիմնված արտաքին քաղաքականության մեջ են։
«Այսինքն՝ մեզ համար սա արտաքին քաղաքականությունը ոչ թե ինչ-որ մեկին բացառելու, այլ փոխադարձ ներառականության մասին է։ Մենք համոզված ենք, որ երկկողմ հարաբերությունների մեկ ամբողջությունը անպայման չպետք է բացառի երկկողմ համագործակցության որևէ այլ ձև», - ասել է Հաջիևը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան