ՄՊ-155 հրացաններն օգտագործվում են Սելիդովոյի շրջանում՝ դրոնների դեմ պայքարում
Ռուսաստան
Ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնը հայտնել է, որ բարելավված ՄՊ-155 հրացանները կիրառվում են Ուկրաինայի տարածքում ընթացող հատուկ ռազմական գործողության ընթացքում՝ հատկապես անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի նպատակով։
Ըստ ընկերության հաղորդագրության՝ զենքերը տրամադրվել են ռուսական զորքերի «Կենտրոն» խմբավորմանը, որոնք Սելիդովո քաղաքի մերձակայքում իրականացնում են սակրավորման աշխատանքներ։ ՄՊ-155 մոդիֆիկացված հրացաններն օգտագործվում են ցածր բարձրությամբ և փոքր արագությամբ շարժվող դրոնների ոչնչացման համար։
«Կալաշնիկովը» նշում է, որ այս հրացանի հիմքում տեղադրված է 12x76 մմ տրամաչափի ՄՊ-155 որսորդական մոդելը։ Զենքն ունի բարձր կրակային հզորություն և հնարավորություն է տալիս կիրառել տարբեր տեսակի 12-րդ տրամաչափի ռազմամթերք, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան