ԱՄՆ-ը նոր զենք կուղարկի Ուկրաինա
Համաշխարհային Մամուլ
Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշել է լրացուցիչ զենք մատակարարել Ուկրաինային՝ «խաղաղության հաստատման և քաղաքացիների պաշտպանության նպատակով»։ Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի խոսնակ Շոն Փարնելը՝ շեշտելով, որ որոշումը կայացվել է նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ։
Փարնելի խոսքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է ապահովել, որ Ուկրաինան ի վիճակի լինի ինքնուրույն պաշտպանվել, մինչ Վաշինգտոնը փորձում է հասնել կայուն խաղաղության և դադարեցնել զինված բախումները։ Նա նշել է, որ սա ժամանակավոր քայլ է մինչև երկարաժամկետ լուծումների ձևավորում։
Պենտագոնն ընդգծել է, որ ԱՄՆ զինամթերքի միջազգային բաշխման համակարգը շարունակում է գործել՝ «Ամերիկան՝ առաջինը» ռազմավարության շրջանակում, ինչը ենթադրում է ազգային շահերին համապատասխան մատակարարումների շարունակություն, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ