Ռուսաստան-Չինաստան առևտրի նվազումը պայմանավորված է Արևմուտքի սեղմվող ճնշմամբ
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը վերջին շրջանում նկատելիորեն նվազել է՝ Արևմտյան երկրների աճող ճնշման արդյունքում։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ալեքսեյ Գրուզդևը՝ ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի։
Նրա խոսքով՝ առևտրի վրա ազդում են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոնները։ Արևմտյան երկրները խստացրել են վերահսկողությունը ռուս-չինական տնտեսական համագործակցության նկատմամբ՝ նպատակ ունենալով նվազեցնել երկու երկրների մրցակցային առավելությունները միջազգային շուկայում։
Գրուզդևը նշել է, որ այս սահմանափակումներն ազդում են ռուսական և չինական ընկերությունների արդյունավետ աշխատանքի վրա՝ սահմանափակելով դրանց մուտքը միջազգային շուկաներ և կապիտալ։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել