Բայկալում կարող է թույլատրվել զանգվածային անտառահատում. բնապահպանները մտահոգված են
Աշխարհ
Ռուսաստանում պատրաստվում է ընդունման վերջնական փուլ անցնել օրինագիծ, որը կարող է հիմք հանդիսանալ Բայկալի շրջանի անտառների զանգվածային հատումների համար։ Այս մասին հաղորդում է «Известия» թերթը՝ հղում կատարելով իրավական նախագծին մոտ կանգնած աղբյուրներին։
Նախատեսվում է, որ առանձնապես պահպանվող տարածքներում համատարած անտառահատումը կթույլատրվի միայն բացառիկ դեպքերում՝ օրինակ՝ մահացած ծառերի հեռացման և վերականգնողական աշխատանքների նպատակով։ Յուրաքանչյուր դեպքի համար անհրաժեշտ կլինի Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հատուկ թույլտվություն։
Սակայն էկոլոգները մտահոգություն են հայտնում՝ նշելով, որ նման մոտեցումը կարող է լրջորեն խաթարել Բայկալի էկոհամակարգը։ Հատումների հետևանքով հողը կարող է լվացվել ջրահոսքերով՝ առաջացնելով լճի աղտոտում և ձկնատեսակների կտրուկ նվազում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)