Ռուսաստանում կասկածի տակ են դնում Թրամփի խաղաղասիրական հայտարարությունները
Համաշխարհային Մամուլ
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ քիչ մարդ է դեռ հավատում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հակամարտությունը դադարեցնելու ցանկությանը։ Նրա խոսքով՝ իրական խաղաղություն ցանկացող ղեկավարն առաջին հերթին կդադարեցներ զենքի մատակարարումը Կիևին, գրում է Лента.ру-ն։
Ջաբարովն այսպես է արձագանքել Թրամփի խոսքերին այն մասին, որ ԱՄՆ-ն շարունակելու է Ուկրաինային մատակարարել «պաշտպանական» զինտեխնիկա՝ ապահովելու համար նրա ինքնապաշտպանության իրավունքը։ Թրամփի խոսքերով՝ «նրանք ծանր հարվածների տակ են, և մենք ստիպված ենք օգնել»։
Ռուս սենատորի կարծիքով՝ սա երկակի քաղաքականություն է. մի կողմից՝ զենքի մատակարարում, մյուս կողմից՝ խաղաղության կոչեր։ «Սրանք անօգուտ խոսակցություններ են։ Մենք շարունակելու ենք պայքարը, և ոչ ոք մեզ չի կարող պարտադրել՝ ինչ անել», — ընդգծել է Ջաբարովը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)