Կրեմլը սպասում է Ուկրաինայի արձագանքին՝ ուղիղ բանակցությունների նոր փուլ սկսելու վերաբերյալ
Ռուսաստան
Ռուսաստանը դեռ սպասում է Ուկրաինայի կողմից հստակ ժամկետների նշմանը՝ ուղիղ բանակցությունների նոր փուլի անցկացման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ըստ ՏԱՍՍ գործակալության։
Պեսկովի խոսքով՝ Մոսկվան բաց է բանակցությունների շարունակության համար, սակայն Կիևի կողմից դեռևս որևէ նախաձեռնություն կամ օրացուցային առաջարկ չի ստացվել։ Կրեմլը պատրաստակամ է քննարկել բոլոր համապատասխան սցենարները՝ առանց միջնորդների մասնակցության։
Նախկինում ռուսական կողմը մի քանի անգամ հայտարարել էր, որ պատրաաստ է բանակցել Ուկրաինայի հետ ուղիղ ձևաչափով՝ քաղաքական լուծումներ փնտրելու նպատակով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան