Հայտնի շոումենը հոնորար է ստանում միլիոններով՝ մասնավոր միջոցառումների համար
Ռուսաստան
Հանրահայտ հեռուստահաղորդավար և «Вечерний Ургант» հաղորդման աստղ Դմիտրի Խրուստալևը մասնավոր միջոցառումների համար ստանում է 2-ից 3 միլիոն ռուբլի հոնորար։ Այս մասին հայտնել է պրոդյուսեր Սերգեյ Դվորցովը «Страсти» պորտալին տված հարցազրույցում։
Դվորցովի խոսքով՝ Խրուստալևի աշխատավարձը կախված է պատվիրատուի պահանջներից ու միջոցառման վայրից։ Շոումենն ունի սեփական տեխնիկական և կազմակերպչական պահանջները, ինչը հաշվի է առնվում պայմանագրերի կնքման ժամանակ։
Պրոդյուսերն ընդգծել է, որ Խրուստալևը մեծ պահանջարկ ունի երիտասարդ հանդիսատեսի շրջանում՝ շնորհիվ իր արտահայտիչ կերպարի։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նույն ձևաչափով աշխատող հեռուստահաղորդավարուհի Սվետլանա Զեյնալովան ստանում է շուրջ 300 հազար ռուբլի մեկ միջոցառման համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան