Աշխարհն emperor-ի կարիք չունի . ԲՐԻՔՍ անդամները արձագանքել են Թրամփի սպառնալիքներին
Համաշխարհային Մամուլ
ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովի ընթացքում Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոշտ կերպով պատասխանել է Դոնալդ Թրամփի մաքսային սպառնալիքներին՝ նշելով, որ «աշխարհը փոխվել է» և «այլևս կայսրերի կարիք չունի»։ Թրամփը սպառնացել էր ԲՐԻՔՍ խմբի երկրների նկատմամբ մինչև 10% լրացուցիչ մաքսատուրքեր կիրառել՝ «Ամերիկայի դեմ» ուղղված քաղաքականության դեպքում։
Լուլան ընդգծել է, որ ԲՐԻՔՍ-ը ձգտում է նոր տնտեսական համակարգի ձևավորմանը՝ նվազեցնելով դոլարի գերիշխությունը համաշխարհային առևտրում։ Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունն ու Ռուսաստանն իրենց հերթին հայտարարել են, որ խումբը «չի գործում ընդդեմ որևէ երկրի» և աջակցում է փոխշահավետ համագործակցությանը։ Հնդկաստանը դեռ չի արձագանքել Թրամփի հայտարարությանը,հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ-ի հետ առևտրից կախված մի շարք ԲՐԻՔՍ անդամներ և գործընկեր երկրներ, ինչպես Ինդոնեզիան ու Մալայզիան, այժմ փորձում են խուսափել տուրքերից՝ բանակցությունների միջոցով։ Միևնույն ժամանակ, ԲՐԻՔՍ-ը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ քննադատելով Իրանի նկատմամբ ռմբակոծությունները և զգուշացնելով, որ մաքսատուրքերի աճը վտանգում է գլոբալ առևտրային կայունությունը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)