Ինչ է խոստացել Զելենսկին Թրամփին․ FT
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խոստացել է դեսպան Օքսանա Մարկարովային հետ կանչել Վաշինգտոնից։ Այս մասին հայտնել է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հոդվածում նշվում է, որ Մարկարովան մոտ է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությանը և քննադատության է արժանացել հանրապետականների կողմից։ Հետևաբար, դեսպանի հեռացումը Զելենսկու կողմից փորձ կլինի հանգստացնելու ԱՄՆ նախագահին Կիևին զենքի մատակարարումների կասեցման ժամանակ։
Բարձրաստիճան ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ Ուկրաինայի նախագահը մտադիր է դեսպան նշանակել «լավ բանակցողի», որը ընդունելի կլինի և՛ Սպիտակ տան, և՛ Կոնգրեսի համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)