Porsche-ը վաճառքների անկում է գրանցում համաշխարհային շուկայում
Տնտեսություն
Գերմանական բարձրակարգ սպորտային մեքենաների արտադրող Porsche-ը հայտարարել է, որ 2025 թվականի առաջին կիսամյակում իր համաշխարհային վաճառքներն ընկել են 6 տոկոսով։ Ընկերությունը հիմնական պատճառ է նշել մրցակցային ճնշումն ու բարդ տնտեսական պայմանները, հատկապես Չինաստանում, որտեղ վաճառքները նվազել են 28 տոկոսով։
Միևնույն ժամանակ, Porsche-ն աճ է գրանցել Հյուսիսային Ամերիկայում, որն այժմ դարձել է ընկերության ամենամեծ շուկան՝ 10 տոկոս աճով։ Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ դրական դինամիկան պայմանավորված է արտադրանքի հասանելիությամբ և առաջին կիսամյակում կիրառված գների պահպանման քաղաքականությամբ՝ մաքսատուրքերի ավելացման ֆոնին։
Ընդհանուր առմամբ, Porsche-ն ամբողջ աշխարհում առաքել է 146,391 ավտոմեքենա։ Դրանցից 36 տոկոսը էլեկտրական կամ հիբրիդային մոդելներ են, ինչը 14.5 տոկոսով բարձր է նախորդ տարվա համեմատ, հայտնում է Reuters-ը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան