Ուկրաինան զենք գնելու նոր եղանակներ է փնտրում․ ԶՈւ գլխավոր հրամանատար
Աշխարհ
Ուկրաինական բանակը փնտրում է զենք և ռազմական տեխնիկա ձեռք բերելու նոր եղանակներ՝ «միջազգային իրավիճակի անկայունության» պատճառով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին, նրա խոսքերը մեջբերում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը Telegram ալիքում։
Զինվորականի խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը զգալի առավելություն ունեն ուժերի և միջոցների առումով։ «Օգոստոսը դժվար ամիս է լինելու ԶՈւ-ի համար, և ռազմական գործողությունները պահանջում են զորահավաք»,-ընդգծել է Սիրսկին։
Նա հավելել է, որ իր ենթակաների հետ հանդիպման ժամանակ վերլուծել է զորահավաքի կարգի խախտումները Ուկրաինայի մի քանի շրջաններում, և հայտնաբերվել են սխալներ ու թերություններ, որոնք պետք է շտկվեն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)