Թրամփը Նեթանյահուին Իրանին հարվածելու «կանաչ լույս» կտա․ TI
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելին «կանաչ լույս» կտա Իրանի վրա հարձակվելու համար՝ անհրաժեշտության դեպքում: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի կառավարության աղբյուրները։
«ԱՄՆ նախագահը Իրանին Իսրայելի հարվածի համար «կանաչ լույս» կտա, եթե նոր հարվածների առիթ հանդիսանա Թեհրանի՝ իր միջուկային օբյեկտները վերականգնելու փորձը», - հայտնել է աղբյուրը։
Իսրայելցի պաշտոնյաների խոսքով՝ Նեթանյահուն ցանկանում է ԱՄՆ առաջնորդի հետ փոխըմբռնման հասնել «սցենարների շուրջ, որոնց դեպքում Թեհրանի միջուկային օբյեկտներին ռազմական հարվածների վերսկսումը արդարացված կլինեն»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)