Ռուսաստանը շուտով կարող է ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Դոնեցկը․ NYT
Աշխարհ
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքը շուտով կարող է անցնել ռուսական ուժերի վերահսկողության տակ։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։
Պարբերականի համաձայն՝ ռուսական զորքերը ներկայումս վերահսկում են այս շրջանի մոտ երկու երրորդը և Կոնստանտինովկայի համար մասնակցում են կատաղի մարտերի, որի մատույցները պարբերաբար ենթարկվում են զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարվածների։ Հոդվածում նշվում է, որ այս բնակավայրը հարավային դարպաս է դեպի քաղաքների շղթան, որը կազմում է Ուկրաինայի վերջին նշանակալի պաշտպանական գիծը ԴԺՀ-ում։
«Եթե Կոնստանտինովկան ընկնի, դրանից հյուսիս գտնվող գրեթե բոլոր քաղաքները կլինեն ռուսական անօդաչու թռչող սարքերի հասանելիության գոտում։ Սա Մոսկվային կմոտեցնի ԴԺՀ-ն գրավելու իր վաղեմի նպատակին», - ասել են ամերիկացի լրագրողները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)