Քենիայում հակակառավարական բողոքի ակցիաները վերածվել են արյունահեղության
Համաշխարհային Մամուլ
Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում և մի շարք քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա։ Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհվել է առնվազն 11 մարդ, վիրավորվել՝ 29-ը։ Ցուցարարները փողոց էին դուրս եկել՝ նշելու երկրում բազմակուսակցական համակարգի համար պայքարի 35-ամյակը, ինչպես նաև բողոքելու ընդդեմ հարկերի բարձրացման, կոռուպցիայի ու ոստիկանական բռնությունների։
Բողոքի ալիքը նոր թափ ստացավ բլոգեր Ալբերտ Օջվանգի կալանքում մահվան հետևանքով։ Ցույցերը ուղեկցվել են բախումներով ոստիկանության հետ, իսկ իրավապաշտպան կառույցներն արձանագրել են քաղաքացիական հագուստով զինված անձանց ներկայություն, որոնք գործել են ոստիկանների հետ համատեղ։ KNCHR-ն ընդգծել է, որ այդ քայլը հակասում է դատարանի որոշմանը, ըստ որի՝ ոստիկանները պետք է լինեն նույնականացվող համազգեստով, ։
Նայրոբիում, Էլդորեթում, Նյերիում և այլ քաղաքներում ցուցարարներն ընդդիմացել են նաև ներքին գործերի նախարար Կիպչումբա Մուրկոմենի հայտարարություններին, ով ավելի վաղ խաղաղ ցույցերը որակել էր «ահաբեկչություն»։ Թեժ իրադարձությունների պատճառով դպրոցներն ու առևտրի կենտրոնները փակվել են։ Ցուցարարները խոստացել են շարունակել պայքարը՝ պահանջելով պատասխանատվություն ու համակարգային փոփոխություններ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)