TikTok-ը Ռուսաստանում կրկին տուգանվել է՝ այս անգամ 7 միլիոն ռուբլու չափով
Ռուսաստան
Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը տուգանել է TikTok սոցիալական հարթակին 7 միլիոն ռուբլիով՝ վարչական օրենսգրքի պահանջները կրկնակի չկատարելու համար։ Այս մասին հայտնել է Մոսկվայի ընդհանուր իրավասության դատարանների Telegram-ալիքը։
TikTok-ը մեղավոր է ճանաչվել ՌԴ վարչական իրավախախտումների օրենսգրքի 13.50 հոդվածի 3-րդ մասի խախտման համար, սակայն դատարանը չի նշել, թե կոնկրետ ինչ պարտավորություններ են անտեսվել հարթակի կողմից։
Հիշեցնենք՝ փետրվարին TikTok-ը արդեն տուգանվել էր 3.5 միլիոն ռուբլով նույն հոդվածի խախտման համար՝ հարթակում անչափահասների շրջանում «ռուֆինգ» (շենքերի կտուր բարձրանալու վտանգավոր արարք) քարոզող բովանդակություն տարածելու պատճառով։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին