Դավաճանության գինն՝ ազատազրկում
Ռուսաստան
Ռուսաստանի քաղաքացի Վադիմ Սորոկոլետովը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման պետական դավաճանության մեղադրանքով՝ հօգուտ Ուկրաինայի աշխատելու համար։ Սևաստոպոլի դատարանը հաստատել է, որ նա 2023-ի սեպտեմբերին կապ է հաստատել Ուկրաինայի ռազմական հետախուզության հետ և զբաղվել է ռազմական օբյեկտների լուսանկարահանումով ու տվյալների փոխանցմամբ։
Հետաքննության տվյալներով՝ Սորոկոլետովը հավաքել է ռուսական Զինված ուժերի օբյեկտի վերաբերյալ գաղտնի տեղեկություններ և դրանք փոխանցել ուկրաինական կողմին։ Նա հայտնաբերվել է Կրիմի ՖՍԲ ստորաբաժանումների կողմից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև մեկ այլ դեպքի մասին, որտեղ նախկին զինծառայողը Ուկրաինային փոխանցել էր գաղտնի տվյալներ ընդամենը 80 դոլարի դիմաց, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան