Հնդկաստանը նախատեսում է թարմացնել ռուսական Су-57-երը սեփական ռադարներով
Համաշխարհային Մամուլ
Military Watch Magazine-ի տվյալներով՝ Հնդկաստանը կարող է ռուսական հինգերորդ սերնդի Су-57 կործանիչների վրա տեղադրել սեփական արտադրության Virupaksha ռադարները՝ փոխարինելով ռուսական N036 համակարգին։
Հրապարակման մեջ նշվում է, որ Air India 2025 ցուցահանդեսում Су-57-ի ներկայացումից հետո քննարկվել է ռադարների տեղական արտադրության և տեխնոլոգիական փոխանցման հնարավորությունը։ Ռուսաստանի առաջարկը ներառում է նաև աջակցություն հնդկական ռադարի կատարելագործման հարցում։
Virupaksha-ն չափերով գերազանցում է N036-ը, քանի որ ի սկզբանե նախատեսված է եղել ավելի խոշոր Су-30МКИ կործանիչների համար։ Սակայն Հնդկաստանը պատրաստ է հարմարեցնել այն՝ համապատասխանեցնելով Су-57-ի պահանջներին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)