Զելենսկու կրկնօրինակը պայթեցրել է սոցցանցերը
Համաշխարհային Մամուլ
Իտալացի բլոգեր Լուիջի Պիսականեն սոցցանցերում հսկայական ուշադրություն է գրավել՝ ուկրաինացի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զարմանալի նմանության շնորհիվ։ Նրա մասնակցությամբ հումորային տեսանյութը, որտեղ զբոսաշրջուհին շփոթում է նրան Զելենսկու հետ և կոչ անում վերադառնալ Կիև, արդեն հավաքել է ավելի քան 2 միլիոն դիտում Instagram-ում։
Տեսանյութում Պիսականեն սրբում է սեղան՝ իբր որպես սրճարանի աշխատակից, իսկ աղջիկը հուզմունքով փորձում է «վերադարձնել» նրան Ուկրաինա։ Նա հրաժարվում է՝ ընդգծելով, որ ինքը պարզապես իտալացի է։
«Ես Ուկրաինայի նախագահ Զելենսկու իսկական կրկնօրինակն եմ», — գրել է բլոգերը՝ իր հոլովակի տակ։ Սոցիալական ցանցի օգտատերերը հումորով արձագանքել են՝ նշելով, թե իբր Զելենսկին տեղափոխվել է Իտալիա և այնտեղ աշխատանք գտել։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)