Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել չինական ընկերությունների նկատմամբ
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը՝ պատժամիջոցներ կիրառելով հինգ չինական ընկերությունների նկատմամբ։ Դրանց անվանումները հրապարակվել են նախագահի կայքում։
Ուկրաինական կողմը հայտարարում է, որ այդ ընկերությունները 2024-2025 թվականներին մատակարարել են անօդաչու սարքերի մասեր Ռուսաստան։ Այդ բաղադրիչները հայտնաբերվել են հուլիսի 4-ի գիշերը խոցված ռուսական դրոնների մնացորդներում։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը քննադատել էր Չինաստանին՝ Ռուսաստանի տնտեսությանը աջակցելու համար՝ հայտարարելով, որ սա վճռորոշ կլինի ԵՄ-Չինաստան հարաբերությունների համար, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)