Եվրոպան ձգում է ձեռք՝ պատրաստվելով հարվածին
Համաշխարհային Մամուլ
Գերմանիայի ֆինանսների նախարար Լարս Կլինգբայլը հայտարարել է, որ Եվրամիությունն այժմ վարում է «ձգված ձեռքի քաղաքականություն» ԱՄՆ-ի հետ բանակցություններում, սակայն պատրաստ է նաև կոշտ հակաքայլերի։ Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է լինի ուժեղ և համախմբված, եթե մաքսային հակասությունները խորանան։
Կլինգբայլը ընդգծել է, որ Բրյուսելը ձգտում է արդար պայմանագրի, սակայն եթե դա չհաջողվի, ապա ԵՄ-ը կպաշտպանի իր տնտեսությունը պատասխան քայլերով։ Նա հիշեցրել է, որ Եվրամիությունն աշխարհի ամենախոշոր ներքին շուկան է։
Bloomberg-ի տվյալներով՝ Բրյուսելը փորձում է մինչև շաբաթավերջ կնքել նախնական առևտրային համաձայնագիր ԱՄՆ-ի հետ՝ պահպանելու համար 10% մաքսատուրքը մինչև օգոստոսի 1-ը։ Հակառակ դեպքում Վաշինգտոնը սպառնում է 50% մաքսային դրույքաչափերով, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)