Սանկտ Պետերբուրգում հայրություն վիճարկած տղամարդկանց մեծ մասը պարզվել է՝ կենսաբանական հայր չէ
Ռուսաստան
Սանկտ Պետերբուրգի դատարաններում հրապարակված վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայրությունը վիճարկած տղամարդկանց միայն մի քանիսն են իսկապես իրենց երեխայի կենսաբանական հայրերը։ 2025-ի առաջին կիսամյակում նման 125 դիմումից միայն 13-ն են հասել քննարկման, և դրանցից ընդամենը 3 տղամարդ ստացել են իրենց հայրությունն ապացուցող որոշում։
Նման միտում արձանագրվել է նաև նախորդ տարիներին։ 2024-ին 160 գործից միայն 5 տղամարդ է ստացել հաստատում, որ երեխան իր կենսաբանական զավակն է։ Մնացած դեպքերում պարզվել է, որ երեխաները հայրերի հետ արյունակցական կապ չունեն։
Դատական փաստերի այս պատկերը կրկին ուշադրություն է հրավիրում ընտանեկան ինստիտուտի վրա։ Պետական Դումայի ընտանիքի և ծնողների հարցերով կոմիտեի նախագահ Նինա Օստանինան ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանում ընտանիքը դեռ ամբողջապես չի դարձել կյանքի փիլիսոփայություն։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)