Դպրոցականներ և ՄԳՀ ուսանողը մեղադրվում են ռուս զինվորականի գերեզմանի պղծման համար
Ռուսաստան
Մոսկվայի մերձակա Սոլնեչնոգորսկ քաղաքում ձերբակալվել են հինգ պատանի, ովքեր մեղադրվում են ռուս զինվորականի գերեզմանի պղծման մեջ։ Ըստ ՌԵՆ ՏՎ-ի, նրանցից երեքը հատուկ այդ նպատակով ժամանել էին Տուլայից։
Իրավապահների տվյալներով՝ հանցագործությունը կատարվել է Նոր Սոլնեչնոգորսկի գերեզմանատանը։ Ձերբակալվածներից մեկը սովորում է Մոսկվայի պետական համալսարանում։ Նրանց դեմ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության և գերեզմանի պղծման հոդվածներով։
Տեղեկացվում է, որ հանցագործության շարժառիթը եղել է գաղափարական ատելությունը։ Բոլոր կասկածյալները գտնվում են ժամանակավոր կալանավայրում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան