Ռուսական զորքերը մոտենում են Զապորոժիեին՝ բախումներ Պլավնի գյուղի մատույցներում
Ռուսաստան
Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են առաջխաղացումը Զապորոժիեի ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է Վլադիմիր Ռոգովը՝ Ռուսաստանի Հասարակական պալատի ինքնիշխանության հարցերով հանձնաժողովի նախագահը, ռուսական ստորաբաժանումները հասել են Պլավնի գյուղի եզրագիծ, որը գտնվում է Դնեպրի ափին՝ Կամենսկոյից հյուսիս։
Նա ընդգծել է նաև, որ առաջխաղացում է գրանցվել Լոբկովոյե և Ստեպովոյե գյուղերից արևմուտք ու հյուսիս-արևմուտք։ Այդ շրջաններում նույնպես ակտիվ մարտական գործողություններ են ընթանում։
Հիշեցնենք, որ օրերս ռուսական ուժերը հարվածել էին Զապորոժիեում տեղակայված ՏՑԿ-ին (Տարածքային համալրման կենտրոն, Ուկրաինայում՝ ռազմական կոմիսարիատի անալոգ), ինչի արդյունքում սպանվել էր ավելի քան տասը աշխատակից։ Ռոգովը դա որակել է որպես «օգնություն» ուկրաինացիներին՝ բռնի մոբիլիզացիային դիմադրելու համար, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան