Էրդողանը հայտարարել է, որ Թրամփը պատրաստ է Ուկրաինայի հարցով Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել Թուրքիայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի հարցը քննարկելու համար։
Ինչպես հայտնում է Hurriyet-ը, Էրդողանն այս մասին ասել է Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թուրքիա վերադարձի ճանապարհին լրագրողների հետ զրույցում։
Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել այցելել Թուրքիա, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս այցելի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)