ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարները դատապարտել են Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանին
Աշխարհ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների արտաքին գործերի նախարարները վճռականորեն դատապարտում են Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանին, այդ գործողությունները սպառնում են անկայունացնել տարածաշրջանը: Այս մասին ասվում է Մերձավոր Արևելքի իրադրության կապակցությամբ նախարարների հայտարարության մեջ:
«Մենք՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներս, խիստ անհանգստություն ենք հայտնում Մերձավոր Արևելքում լարվածության վտանգավոր սրման պատճառով: Վճռականորեն դատապարտում ենք ուժային ակցիան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ՝ ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ: Անկեղծորեն ցավակցում ենք բոլոր տուժածներին և սգում փոխադարձ հարվածների հետևանքով զոհվածների համար», – փաստաթղթից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)