ԱՄՆ-ն շուտով կհայտարարի ներմուծման նոր մաքսատուրքերի մասին․ Թրամփ
Աշխարհ
Միացյալ Նահանգները կշարունակի նամակներ ուղարկել առևտրային գործընկերներին՝ մոտ ապագայում նրանց տեղեկացնելով ներմուծման նոր մաքսատուրքերի մասին, երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ըստ երեկ տարբեր երկրներ ուղարկված նամակների, մաքսատուրքերը կսկսեն վճարվել օգոստոսի 1-ից», - ասել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում արված հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ արտասահմանյան ապրանքների ներմուծման մաքսերի ավելացման ժամանակավոր կասեցումը հուլիսի 9-ից երկարաձգել է մինչև օգոստոսի 1-ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)