Միջազգային քրեական դատարանը «Թալիբան»-ի առաջնորդների ձերբակալման օրդեր է տվել
Աշխարհ
Միջազգային քրեական դատարանը (ICC) ձերբակալման օրդեր է տվել «Թալիբան» շարժման գերագույն առաջնորդ Հայբաթուլլահ Ախունդզադայի և Աֆղանստանի գլխավոր դատավոր Աբդուլ Հակիմ Հաքանիի համար՝ մարդկության դեմ հանցագործությունների համար, որոնք ներառում են աղջիկների և կանանց հետապնդումը, ասվում է դատարանի հայտարարության մեջ։
«Այսօր՝ 2025 թվականի հուլիսի 8-ին, Միջազգային քրեական դատարանի II նախնական պալատը, Աֆղանստանում ստեղծված իրավիճակի համատեքստում , ձերբակալման օրդերներ է տվել «Թալիբան» շարժման գերագույն առաջնորդ պարոն Հայբաթուլլահ Ախունդզադայի և «Թալիբան» շարժման գլխավոր դատավոր պարոն Աբդուլ Հակիմ Հաքանիի համար, ովքեր Աֆղանստանում փաստացի կառավարում են առնվազն 2021 թվականի օգոստոսի 15-ից», - ասվում է դատարանի երեքշաբթի օրվա հայտարարության մեջ։
ՄՔԴ-ն նաև ընդգծել է, որ Թալիբանի քաղաքականությունը հանգեցրել է մարդու իրավունքների այլ խախտումների՝ սպանությունների, կամայական կալանքի, խոշտանգումների, բռնաբարությունների և հարկադիր անհետացումների։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)