Թրամփի թիմը կքննարկի Կիևին զենքի մատակարարման հարցը․ CNN
Աշխարհ
ՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը նախատեսում է երեքշաբթի օրը քննարկել Ուկրաինա լրացուցիչ զենք ուղարկելու մանրամասները, այդ թվում՝ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռները, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրին։
«Նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության թիմի անդամները նախատեսում են քննարկել Ուկրաինային զենքի մատակարարման մանրամասները, այդ թվում՝ Patriot հրթիռները», - ասվում է կայքում։
Հրատարակության աղբյուրի տվյալներով՝ վարչակազմն արդեն քննարկում էր Ուկրաինային լրացուցիչ ՀՕՊ համակարգերի մատակարարման հարցը՝ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև հուլիսի 4-ին տեղի ունեցած վերջին հեռախոսազրույցից հետո։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)