Ռուսաստանում փոթորիկների հետևանքով երկու երեխա է տուժել
Աշխարհ
Ռուսաստանի մի քանի շրջաններում ուժգին քամիների պատճառով առնվազն երկու մարդ է տուժել, հաղորդում է SHOT Telegram ալիքը։
Մոսկվայի մարզում ծառ է ընկել մեքենայի վրա, որում 12-ամյա աղջիկ է եղել։ Ընկած ծառը բառացիորեն գետնին է տապալել մեքենան։ Վիրավոր աղջկան տեղափոխել են հիվանդանոց։
Մեկ այլ դեպք տեղի է ունեցել Յարոսլավլում։ Ինը տարեկան տղան բակում խաղալիս է եղել, երբ քամին տապալել է սյունը, որն ընկել է երեխայի վրա, նրա մոտ ախտորոշվել են կոտրվածքներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)