Լուկաշենկոն պատմել է, թե ինչ է իրեն հյուրասիրել Պուտինը
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հիշել է այն պահը, երբ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը իրեն այծի կաթ է հյուրասիրել։
Լուկաշենկոն այս պատմությունը հիշել է Մոգիլյովի մոտ գտնվող այծի ֆերմա այցելելու ժամանակ։ Այծի կաթը համտեսելուց առաջ նախագահը հարցրել է, թե արդյոք այն հոտ ունի։ Դրական պատասխան ստանալուց հետո նա ասել է, որ այծի կաթը չպետք է հոտ ունենա։
«Ոչ, չպետք է։ Որովհետև ես այծի կաթ եմ տեսել, Պուտինը ինձ Ռուսաստանում հյուրասիրեց։ Եթե նա չասեր, որ դա այծի կաթ է, ես կմտածեի, որ դա կովի կաթ է», - ասել է Լուկաշենկոն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)