Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պաշտպանական զենք կուղարկի Ուկրաինա
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարեց, որ հաստատել է Ուկրաինա «պաշտպանական զենք» ուղարկելը։
«Մենք պաշտպանական զենք ենք ուղարկում Ուկրաինա, ես հաստատել եմ դա։
ենք պետք է դա անենք, նրանք պետք է կարողանան պաշտպանվել։ Նրանք շատ ծանր հարվածներ են ստանում։ Մենք պետք է ավելի շատ զենք ուղարկենք, գերազանցապես պաշտպանական, քանի որ նրանք շատ-շատ ծանր հարվածներ են ստանում», - ասել է ։
Politico-ն հուլիսի 1-ին հաղորդել էր, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինային զինամթերքի և զենքի մատակարարումը՝ ԱՄՆ պաշարների սպառման պատճառով։ Սակայն հուլիսի 7-ին Թրամփը խոստացավ ավելի շատ զենք ուղարկել Ուկրաինա՝ ընդգծելով, որ դա հիմնականում վերաբերում է «պաշտպանական» զենքին։ Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը հաստատել է, որ Թրամփի հրահանգով Պենտագոնը լրացուցիչ «պաշտպանական զենք» կուղարկի Ուկրաինա։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)