Թրամփը շարունակում է ձգտել Ուկրաինայում հակամարտության դադարեցմանը․ Պետդեպ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է ձգտել Ուկրաինայում հակամարտության դադարեցմանը՝ հավատարիմ մնալով դիվանագիտությանը, երեքշաբթի օրը հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը։
«Նա փորձում է։ Նա չի հանձնվում։ Նա խոսում է իր ծանոթների հետ։ Նա կարող է համոզել իր ծանոթներին... նա եղել և մնում է հավատարիմ, առաջին հերթին, դիվանագիտությանը», - լրագրողներին ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու Թրամփի ջանքերին։
Բրյուսը հավելել է, որ ԱՄՆ նախագահը շարունակում է «բաց մտքով լինել, բայց ոչ միամիտ»՝ Ուկրաինայում հակամարտությանը վերջ դնելու բանակցությունների համատեքստում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)