Իսրայելն ու ԱՄՆ-ն քննարկել են «Իրանի նկատմամբ հաղթանակը» և տարածաշրջանի հեռանկարները
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են այն հետևանքները, որոնք, իր կարծիքով, Իրանի նկատմամբ «մեծ հաղթանակը» բերեց։ Նա այս մասին ասել է իր գրասենյակի կողմից տարածած ուղերձում։
Իսրայելի վարչապետի խոսքով՝ քննարկումը կենտրոնացած է եղել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման և, այսպես կոչված, «Աբրահամյան համաձայնագրերի» ընդլայնման նոր հնարավորությունների վրա՝ նախաձեռնություն, որի շրջանակներում մի շարք արաբական երկրներ նախկինում կարգավորել են հարաբերությունները Իսրայելի հետ՝ ԱՄՆ միջնորդությամբ։
Նեթանյահուն ընդգծել է, որ այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են ակտիվ փուլում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)