Ուկրաինայի համար «կրիտիկական ամիսներ» են․ CNN
Աշխարհ
Առաջիկա ամիսները «կրիտիկական և անկանխատեսելի» կլինեն Ուկրաինայի համար՝ չնայած ԱՄՆ-ի կողմից ռազմական օգնության վերսկսմանը։ Այս մասին գրում է CNN-ը։
Հեռուստաալիքը բարձր է գնահատել Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի որոշումը՝ շարունակել զենքի մատակարարումը Ուկրաինային, սակայն նշել է, որ քիչ հավանական է, որ դա կօգնի Ուկրաինային։
CNN-ը ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի կարիք ունի, քանի որ միայն դրանք են ի վիճակի հակազդել ռուսական բալիստիկ հրթիռներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ամերիկացի առաջնորդի հայտարարությունները Ուկրաինային զինելու մասին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված քննադատությունը վկայում են «ԱՄՆ տասնամյակների արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքին վերադարձի մասին», որը Ռուսաստանի Դաշնությանը դիմակայելն է։

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու