Մեծ Բրիտանիան փոխել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր ծրագիրը․ Telegraph
Աշխարհ
Միացյալ Թագավորությունը և Եվրամիությունը հետաձգել են իրենց զորքերը Ուկրաինա ուղարկելու ծրագրերը։ Այս մասին հայտնել է բրիտանական The Telegraph թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
«Մեծ Բրիտանիան և Եվրոպան մի կողմ են դրել Ուկրաինայում հազարավոր զորքեր տեղակայելու ծրագրերը, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների փորձերը ձախողվել են», - ասվում է հոդվածում։
Լրագրողները նշել են, որ «կամավորների կոալիցիան» այժմ հյուծման հակամարտության մեջ կկենտրոնանա Ուկրաինային աջակցելու վրա։ Հոդվածի հեղինակների կարծիքով՝ նման որոշումը եվրոպական երկրների ծրագրերի մեղմացում է։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)