Մակրոնը խնդրել է պահպանել կապը ֆրանսիական և ռուսական հետախուզական ծառայությունների միջև
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խնդրել է պահպանել կապը Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ։ Այս մասին LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Պաշտպանության նախարարության արտաքին հետախուզության ծառայության (DGSE) ղեկավար Նիկոլաս Լերները։
Նա ընդգծել է, որ հնարավորություն է ունեցել բազմիցս շփվել Սերգեյ Նարիշկինի հետ՝ չնայած դիվանագիտական խողովակների փակմանը։ Լերների վերջին զրույցը Նարիշկինի հետ տեղի է ունեցել համեմատաբար վերջերս։
DGSE-ի ղեկավարը նշել է, որ հետախուզական ծառայությունների միջև կապի ուղիները երբեք չեն փակվել, քանի որ Ֆրանսիայի նախագահը մեծ նշանակություն է տալիս նման համագործակցությանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)