Սարատովի մարզում տեսախցիկը ֆիքսել է ուկրաինամետ դիվերսանտի ոչնչացման պահը
Ռուսաստան
ՌԴ Սարատովի մարզում հրապարակվել են կադրեր, որոնք ցույց են տալիս ուկրաինամետ դիվերսանտի ոչնչացման պահը։ Տեսանյութը, որում երևում է զենքի և պայթուցիկ նյութերի թաքստոցը, հրապարակվել է «ՌԻԱ Նովոստի»-ի կողմից՝ հղումով ՏԱՍՍ-ին։
Տարածված կադրերում երևում է, թե ինչպես է հատուկջոկատը մոտենում թաքստոցին, իսկ դրոնային տեսագրությամբ՝ ինչպես է տղամարդը դիմադրում ձերբակալման պահին, ինչին հետևում է իրավապահների պատասխան կրակը։
Ըստ ՖՍԲ-ի, տղամարդը ռուսաստանցի է, ով կապ է ունեցել Ուկրաինայի հետ և ծրագրել է տեռորիստական գործողությունից հետո մեկնել պատերազմին մասնակցելու։ Նրան բռնել են հենց այն պահին, երբ փորձում էր հանել ինքնաշեն ռումբը։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)