Ուկրաինական «Պեկլո» դրոնները հարվածել են Կուրսկի լողափին. Կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստան
Ուկրաինայի զինված ուժերը հուլիսի 8-ին հարվածել են Կուրսկի Դուբրովինսկու փողոցի լողափին «Պեկլո» տեսակի ռեակտիվ դրոններով, հայտնում է Mash Telegram-ալիքը։ Այդ անօդաչուները կրում են ավելի քան 5 կգ պայթուցիկ նյութ։
Հարձակման հետևանքով զոհվել են երեք քաղաքացի, ներառյալ՝ մայր ու երեխա։ Դրոններից մեկը ընկել է լողափի տարածքում, որտեղ մարդիկ հանգստանում էին։ Ոստիկանները ժամանել են դեպքի վայր, սակայն դրոնը պայթել է 15 րոպե անց՝ մարդկանց ամբոխի մեջ։
Վեց տուժած քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց։ Նախկինում հրապարակվել էր տեսանյութ՝ հարվածից մնացած խառնարանով և այրման հետքերով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան