Թայվանը սկսեց պատմության մեջ ամենախոշոր ռազմական զորավարժությունները՝ Չինաստանին հակազդելու համար
Համաշխարհային Մամուլ
Թայվանը սկսել է ամենամյա «Հանգուան» զորավարժությունները, որոնք այս տարի դարձել են պատմականորեն ամենախոշորները։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը, վարժանքները կտևեն 10 օր՝ կրկնակի ավելի, քան սովորաբար, և կներառեն ավելի քան 20,000 պահեստազորայինների՝ ինչը նույնպես ռեկորդ է։
Զորավարժություններին մասնակցում է նաև քաղաքացիական բնակչությունը։ Մասնավորապես, փորձարկվում է սուպերմարկետների ցանցի նկուղների օգտագործումը որպես ռմբապաստարաններ, իսկ տեղական իշխանությունները ստուգում են՝ արդյոք կարող են ճգնաժամային պայմաններում ապահովել ծառայությունների մատուցումն ու ապրանքների բաշխումը։
Թայվեյի պաշտպանության և անվտանգության հարցերի ինստիտուտի վերլուծաբան Չե Չժուն նշել է, որ այս վարժանքների նպատակն է ամրացնել կղզու պաշտպանունակությունը և դիմադրողականությունը՝ հնարավոր չինական ներխուժման դեպքում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ