Ուկրաինան պետք է գնահատի ԱՄՆ օգնության վերսկսման հետևանքները․ Զախարովա
Ռուսաստան
ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային օգնության վերսկսման հետևանքները դեռևս պետք է գնահատվեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Նման քայլերի հետևանքները դեռևս պետք է գնահատվեն», - ասել է Զախարովան։
Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ «Կիևի ռեժիմին զինելը» չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչին ակտիվորեն կոչ է անում համաշխարհային հանրությունը, այդ թվում՝ արևմտյան թևը։
Զախարովայի խոսքով՝ եվրոպացի բյուրոկրատները շարունակում են սրման գիծը Ուկրաինայի հարցում՝ չմտածելով ուկրաինացիների և սովորական եվրոպացիների բարեկեցության մասին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան